Անդրանիկին Երգը

Անդրանիկին Երգը

Կովկասի Քաջե՛ր,խմբեր կազմեցէք,
Քաջ Անդրանիկին օգնութեան հասէք,
Առած իր շուրջը զինուորներ ութսուն,
Մաքրէ ճանապարհ նա դէպի Սասուն։
Սուլթան սարսափած,ճարը կտրուած,
Հազար ոսկի է գլխին խոստացած։

Հայ պատանիներ,շուտով շարժուեցէք,
Երբեք մի վախնաք,սուսեր շարժեցէք,
Հասել է ժամը սուրբ ազատութեան,
Կենալու ժամ չէ, շուտով քալեցէք,
Սիրենք միութիւն, չանենք վատութիւն,
Ունենանք,հայե՛ր,սուրբ ազատութիւն։

Քաջ Անդրանիկը անվախ,սուր առած,
Հայաստան գնալ վաղուց էր ուխտած,
Աջ ու ձախ ջարդել թուրք զինուորներին,
Քիւրտերից մատաղ բերել վանքերին։
Դէ՜հ,Շաքիր Փաշա,մտածիր հնար,
Հազար ոսկիով անես գլխիդ ճար։

Կովկասի քաջե՚ր, առիւծի ճուտեր,
Սիրէք ձեր սուրեր, առէք նիզակներ,
Հայ օրիորդներ, օրհնեալ տիկիններ,
Ծախէք ձեր զարդեր, առէք գնդակներ։
Աղքա՚տ, քո լուման տուր հայրենիքին,
Փրկելու քո խեղճ կարօտ ընկերին։

Comments

comments