ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿԵԱՆԻ ՅԻՇԱՏԱԿԻՆ


Listen to the Song by Clicking here
Լսեցէք կատարումը տուեալ երգին այստեղ [paid-downloads id=”8″]

Արցախ աշխարհում ծնուած մի Սերգէյ տղայ,
Խիզախ, արի պատանի` ոնց Մհեր Սասնայ,
Թողեց կեանքն իր աշխարհիկ, լծուեց գործին Սուրբ,
Յեղափոխական Կռուի մեծ Գործիչ ասուպ:

Դաշնակցական մոսինը դարերից խօսող,
Քո գործով դու դարձրեձիր պահապան հայոց,
Խրոխտ կեանքդ զոհեցիր յանուն քո ազգին,
Ազգիս փառապանծ հերոս`Արամ Մանուկեան:

Հայ անկախութեան մտքի հզօր ռահվիրայ,
Կորստեալ մեր պետութեան շունչ տուող Մեսիա,
Կարսից Թիֆլիս, Երեւան, Վան, Սարդարապատ,
Անմահ շունչդ է թեւածում հայ հողի վրայ:

“Ազատութիւն կամ Մահ” Սուրբ երդման ճամբին,
Վանայ Արամ, քեզ տուին Փաշա Մականուն,
Ես մի ընկեր կը գովեմ քո փառքը անհուն,
Հայաստանի Տիքթաթոր Արամ Մանուկեան:

 

Խօսք` Աբրահամ Գասպարեանի

Comments

comments