Ձայն Մը Հնչեց
Ձայն մը հնչեց Էրզրումի հայոց լեռներէն,
Թունդ թունդ ելան հայոց սրտեր զէնքի շաչիւնէն։
Հայ գիւղացին դարուց ի վեր սուր, զէնք չէր տեսած,
Դաշտը թողուց՝ սուր,հրացան բահի տեղն առաւ։
Քնքուշ կեանքը ծանր է թւում հայ օրիորդին,
Զէնքը ձեռին յորդորում է հայոց քաջերին։
Հայ տիկինը ստիպում է ամուսնոյն գնալ,
Պատերազմի դաշտին վրայ վէրք տալ, ստանալ։
Հայ ծերուկը ցուպը ձեռին լալով խնդրում է,
Հայրենիքի ազատութիւն տեսնել ու մեռնիլ։
Անմիութիւն տունը քանդող հայոց խեղճ ազգին,
Հրաժարեցաւ, տեղի տուաւ միութեան ձայնին։
Լսեց թուրքը ու սառեցաւ արիւնը վատին,
Չէր երազել հային տեսնել նա այդ վիճակին։
Եւրոպային լուրը հասաւ շարժման հայ գեղջկին,
Ուրախական ողջոյն տուաւ հայրենասէրին։
Ցնծա՛, մայր մեր, ո՜վ Հայաստան, որդիքդ միացան,
Ութ դարերու սուգ ու թախիծ քեզնից վերացան։
Ուսումն ու լոյս ազատութեան արդ քեզ են ընկեր,
Սուր, հրացան, եռանդ ռազմի պաշտպան անվեհեր։
Ուրախացաւ Մայր Հայաստան, ելաւ կանգնեցաւ,
Հինգ դարերու սուգ, տառապանք մի քիչ մեղմացաւ։