Այն, ինչ ցույց չեն տալիս հեռուստացույցով «Հայաստանի կոտրվող ողնաշարը» “Armenia’s Breaking Backbone”

«Ո՞վ և ինչպե՞ս է շահագործում Հայաստանի ընդերքը: Ի՞նչ բնապահպանական, առողջապահական և սոցիալական խնդիրների է հանգեցնում հանքերի շահագործումը: Եվ, վերջապես, ի՞նչ է ստանում հայ ժողովուրդն այդ ամենից…
Մենք ամեն օր արթնանում, քայլում, խոսում, քնում ենք, իսկ հանքարդյունաբերական անքուն շարժիչը շարունակում է աշխատել: Տարին 12 ամիս թունավորվում է մեր հայրենի հողը, ջուրը, օդը… Սա պատերազմ է առանց զենքի: Պատերազմ, որտեղ մենք կրում ենք պարտություն պարտության հետևից, և այս աղետի համար պատասխանատու ենք յուրաքանչյո´ւրս: Մեր անտարբերության, չիմացության ու վախերի պատճառով մենք ամեն օր կորցնում ենք այն, ինչ պետք է ապահովի մեր ու մեր սերունդների անվտանգ և առողջ ապագան հայրենի երկրում: Հայաստանում, թե դրա սահմաններից դուրս՝ մեզնից յուրաքանչյուրը` զբաղված իր գործով, մոռանում է, որ մի օր կարող է արթնանալ և տեսնել, որ իր տունը վերածվել է ապրելու համար վտանգավոր, անապատացած հողակտորի…»

Միասին լուծումներ գտնելու և ցուցադրություններ կազմակերպելու համար կապվեք Համահայկական բնապահպանական ճակատի, իսկ արտերկրում՝ Հայկական Վերածնունդ – Լոս Անջելես մասնաճյուղի անդամների հետ: Կոնտակտային անձինք՝ Եղիա Ներսեսյան, Լևոն Գալստյան, Աննա Աղլամազյան, Մարիամ Սուխուդյան, Սյուզի Պետրոսյան:

“Who is exploiting the wealth in Armenia’s soil, and how? What kind of environmental and health issues are being created by the aggressive exploitation of mines? What are the Armenian people’s benefits of all of this…?
Every day, we wake up, walk, talk, and sleep, while the relentless mining machine continues its devastation. Our homeland’s soil, water and air are being poisoned year round… This is a war without weapons. A war where we are suffering loss after loss, and it is we who are responsible for this disaster. Because of our apathy, ignorance and fear, we are losing what we need for a safe and healthy future in our homeland. In Armenia and abroad, we are all busy with our work, forgetting that one day we will turn around and find that our home has become a deserted, uninhabitable wasteland. Thus, our world-dispersed nation is left orphaned and without a homeland…”

For finding solutions together and organizing screenings of the movie you can contact members of Pan-Armenian Environmental Front (Contact persons Yeghia Nersesian, Levon Galstyan, Anna Aghlamazyan, Mariam Sukhudyan) and Armenian Renaissance – Los Angeles Chapter team (Contact person: Suzy Petrosyan)

Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ)
Pan-Armenian Environmental Front (PAEF)

Comments

comments