Հայկական Վերածնունդ Շարժման մասնաճյուղերի միացյալ հայտարարությունը

1488960_683493898350834_461077124_n

Հայաստանի Կառավարության կողմից պատրաստված և սույն թվականի Դեկտեմբերի 23-ին Ազգային Ժողովում վավերացման ներկայացված ՀՀ Կառավարության և ՌԴ կառավարության միջև «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին ստորացուցիչ պայմանագրի վերաբերյալ:

Հայկական Վերածնունդ Շարժման բոլոր մասնաճյուղերը իրենց ցասումն են հայտնում Հայաստանի Ազգային Ժողովի կողմից վերոհիշյալ փասթաթղթի ստորագրման պատրաստման կապակցությամբ և միևնույն ժամանակ հայտարարում են, որ վերոհիշյալ խայտառակ ազգակործան գործարքը չի կարող բխել ժողովրդի շահերից, և այն իշխող քրեա-օլիգարխիկ համակարգի հերթական դավաճանության ակտ է հայ ժողովրդի, նրա անվտանգության և նրա անկախ պետականության դեմ:

Հայկական Վերածնունդ Շարժման մասնաճյուղերը կոչ են անում Հայաստանի Ազգային Ժողովի պատգամավորներին սթափություն ցուցաբերել և հրաժարվել մեր հայրենիքը վասալ դարձնող այս ստրկացնող պայմանագիրը ստորագրելուց և զգուշացնում են, որ այն ապահովող ամեն մի պատգամավորի ստորագրություն գալիք ժողովրդական դատարաններում համարվելու է պետական դավաճանության ակտ:

Սույն փաստաթուղթը վավերացնում են Հայկական Վերածնունդ Շարժման Լոս Անջելեսի, Տորոնտոյի, Փարիզի, Բելգիայի, Գերմանիայի, Իտալիայի, Պրահայի, Լիբանանի և Մոսկվայի մասնաճյուղերը:

Դեկտեմբերի 22, 2013 թ.

Comments

comments