Մենք անկեղծ զինուոր ենք,առանց ի վիճակ,
Ուխտել ենք ծառայել երկար ժամանակ.
Պարսկաստանի խորքից եկել է նամակ,
Գնում ենք բարով,կ՝ուշանանք տարով,
Արիւն,սուր ու հուր,պատերազմի դաշտ կը սպասեն մեզի։
Դուշմանը մեզ տուեց ջան ֆետա անուն,
Այդ անուան համաձայն տեսաւ զօրութիւն,
Մենք չենք ուզեր ազատ կամքի բռնութուն,
Ուխտել ենք կռուիլ, այդ սիրով մեռնիլ,
Համոզուած ենք,որ միայն զէնքով կայ հայոց փրկութիւն։
Ստամբոլը պիտի լինի արեան ծով,
Ամէն կողմից կռիւ կը սկսի շուտով.
Կոտորենք Բաշկալա անցնենք հեշտ կերպով,
Աջից Վարդանը,ձախից Իշխանը,
Գրաւենք Աղբակ,տարածենք սարսափ,փա՜ռք Դաշնակցութեան։
Բաշկալա գաւառում,այն պատերազմին,
Աւելի մեծ սարսափ տիրեց Սուլթանին,
Քաջ Զէյթունը յաղթեց վատ չար գազանին,
Կեցցէ՛ Զէյթունը,խրոխտ Սասունը,Դաշնակցութիւնը