Ռամիլ Սաֆարովի հարցով, Վահան Հովհաննիսեանի հետաքրքրական մեկնաբանութիւնները

 

Ռամիլ Սաֆարովն Ադրբեջանում է, եւ հիմա, ըստ ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանի, մեզ պետք է հետաքրքրեն մի քանի հարցեր:

«Առաջինը` եվրոպական արժեքների ամբողջ համակարգը, որոնց շուրջ գումարվում է Արեւելյան գործընկերությունը, մեր մասնակցությունը տարբեր եվրոպական կամ եվրոպակենտրոն միջազգային կառույցներին, պարզվում է` այս ամենը ոչինչ չարժե: Երկրորդ դասն այն է, որ, փաստորեն, Հունգարիան թոթափեց Սաֆարովի անվտանգությունը բանտում ապահովելու պարտավորությունը, եւ հիմա Սաֆարովը ազատության մեջ է, որը նաեւ ազատություն է տալիս նրար հետ վարվելու այնպես, ինչպես որ ինքը արժանի է: Իսկ ամենակարեւորն այն է, որ Հունգարիան, երբ Սաֆարովին հանձնում էր Ադրբեջանին, շատ լավ գիտեր, որ նրան հռչակելու են ազգային հերոս, շատ լավ գիտեր, որ նրան դարձնելու են օրինակ մատաղ սերնդի համար, եւ, փաստորեն, դրանով խրախուսվելու է մարդասպանությունը եւ տեռորը: Եթե եվրոպացիները սրանից հետեւություններ չանեն, այ սա իսկապես կլինի մեր մեղքը»,- Yerkir.am-ի հետ զրույցում ընդգծեց Վահան Հովհաննիսյանը:

Սակայն նա այս ամենի մեջ մի դրական կետ է տեսնում:

«Այլեւս պարզ է, որ ԼՂՀ-ն ո’չ մի կարգավիճակով, ո’չ մի ձեւով չի կարող Ադրբեջանի հետ լինել, դեռ չեմ ասում Ադրբեջանի ներսում, որովհետեւ սա ապացուցեց, որ մարդասպանն այնտեղ ազգային հերոս է, եւ ուրեմն` ոչ մի երաշխքի չկա, որ Արցախի ժողովրդի կամ որեւէ հայ մարդու նկատմամբ նույն վերաբերմունքը չի լինելու, չի լինելու պետականորեն խրախուսված քաղաքականության դրսեւորում եւ ոգեւորություն չի առաջացնելու ադրբեջանցիների նորանոր սերունդների մեջ, ուրեմն` Ադրբեջանի հետ որեւէ բան այլեւս հնարավոր չէ: Կարծում եմ, որ Հայաստանի համար ամենակարեւոր դասը սա է պետք է լինի»,- նշեց Հովհաննիսյանը:

Ըստ ՀՅԴ-ական պատգամավորի` աշխարհը, Հունգարիան, ՆԱՏՕ-ն եւ Եվրոպական Միությունը պետք է վերջապես որոշեն` սկզբունքնե՞ր, թե՞ շահ:

«Բավական է Հայաստանին դաստիարակեն սկզբունքներով, որոնք իրենք չեն կիրաում»,- հայտարարեց նա:

Source: https://www.facebook.com/dashnaktsutyun/posts/427244653977628

Comments

comments