ՍԱՍՆԱ ԾՈՒՌ

 

ՍԱՍՆԱ ԾՈՒՌ

Առավոտյան արշալույսին, յա՛ր, քեզի տեսա երազով,
Երգում էիր էշխիդ երգը, քաղցր ձայնով, ոսկե սազով,
Ման կուգայիր, իմ պատվական, անմահ դրախտում փարվազով,
Ինձ որ տեսար, դու աննման, յա՛ր, դեպի ինձ եկար վազով:

Ասի՝ արի՛,
Կարոտս տո՛ւր,
Ծարավ եմ, ջո՜ւր,
Տո՛, Սասնա ծուռ
Իմ անջիգյար յար:

Ասի՝ նազելիս, սիրելիս, ալ ես հագել ու զարդարվել,
Ասավ՝ սիրուն ջան, իմ հոգիս, քեզանով եմ մխիթարվել,
Ասի՝ իմ թառլա՛ն Էլինար, ո՞ւր ես գնում դու՝ հազրվել,
Ասավ՝ Շահե՛ն, քեզ եմ գալիս, ես Բինգյոլից՝ մայր Արազով:

ԳՈՒՍԱՆ ՇԱՀԵՆ

Comments

comments