Քեռիին Երգը
Չորրորդ գնդի հրամանատար քաջ քեռի
Ինքդ արի եւ գործերդ միշտ բարի,
Սրտաճմլիկ լուրը տարին ցաւալի,
Քաջաց քաջը հերոս Քեռի պանծալի։
Անգութ մահը քեզ մեզանից բաժանեց,
Մեր սրտերում անբուժելի վէրք բացեց,
Մի՞թէ չար գնդակը քեզի որոնեց,
Գաղաբար ու յոյսերդ իսպառ խորտակեց։
Թող լռե՛ն սոխակներ, էլ չի ճլւլան,
Սլացէ՛ք կռունկներ դէպի Հայաստան,
Լուր տարածեցէ՛ք դուք համայն հայութեան,
Հայոց պաշտպան Քեռի մտաւ գերեզման։
Դու ամէն տեղ վազում էիր օգնութեան,
Քեզ հասնում չէր ո՛չ սուր, ո՛չ թուր, ո՛չ գնդակ,
Ամէնքին անխտիր էիր դու պաշտպան,
Կոչմանդ արժանի, հերոս Քեռի ջան։
Մահդ Դաշնակցութեան մեծ ցաւ պատճառեց,
Եւ Ընկերներուդ սիրտը խռովեց,
Համարեա թէ ամբողջ Կովկասը ցնցեց,
Քեզ համար շատ մայրեր լացին ողբացին:
Քեռի` Արշակ Գաֆաֆյան