8 Օգոստոս 1992 – Արծուաշէնի անկումին կոտտացող վէրքը

1992 Օգոստոս 8ին, Հայաստանն ու հայութիւնը կորսնցուցին հայակերտ Արծուաշէնը, որ Արցախեան Ազատամարտի ամբողջ տեւողութեան հերոսաբար մաքառած էր ազերիական ասպատակումներուն դէմ, բայց որ պատերազմի վերջին փուլին ինկաւ թշնամիի գրաւման տակ։Արծուաշէնը համեմատաբար նորակերտ գիւղ է, որ ունի 4 հազար քառակուսի քիլոմեթր մակերես եւ կը գտնուի Հայաստանի Գեղարքունիքի մարզի արեւելեան կողմը։ Գիւղը կառուցած են Շամշատինէն տեղափոխուած հայեր՝ 1854 Read More …

ԴԷՊԻ ԵՐԿԻՐ ԹԷ՞ ԱՐԻ ՏՈՒՆ

ԴԷՊԻ ԵՐԿԻՐ ԹԷ՞ ԱՐԻ ՏՈՒՆ:   «Պիտի համաձայնիմ «Դէպի Երկիր» նշանաբանին հետ, բայց այլեւս միայն անհատական մակարդակի վրայ, որովհետեւ ո՛չ Հայաստանի պետական կառոյցը ներգաղթը ընկալած է որպէս ազգային առաքելութիւն (եւ չունի այդ նպատակին համար պէտք եղած միջոցները) եւ ո՛չ ալ Սուրիահայը (խօսքս մեծամասնութեան մասին է) կը մտածէ հրաժարիլ Սուրիայէն, երբ տակաւին կը շարունակէ վայելել իրեն Read More …

ՆԱԶԷԻ ՕՐՕՐԸ – Աւետիս Ահարոնեան

  ՆԱԶԷԻ ՕՐՕՐԸ Կոյր կռունկները սուգ ու շիւանով, Մեր սեւ երկինքով եկան անց կացան, Ա՜խ, մեր լեռներում վրայ կուրացան, Դու լաց մի՛ լինիր, ես շատ եմ լացել։ Հողմն է հեծեծում սեւ անտառներում, Անտէր մեռելի սուգն է ան, բա՛լիկ, Անտէր ու անթաղ մեռելները շատ, Դու լաց մի՛ լինիր, ես շատ եմ լացել։ Կարաւանն անցաւ, բարձած արցունքով, Read More …

Ահա այսպես արշավեցին՝ Լիզբոն – Հայաստանի Երիտասարդական Միություն

1983 թվականի հուլսի 27ին հինգ հայ երիտասարդներ՝ Սարգիս Աբրահամյանը, Վաչե Դաղլյանը, Սիմոն Եահնյանը, Սեդրակ Աճեմյանը և Արա Քրճշյանը՝ Հայ Յեղափոխական Բանակի մարտիկները, Ցեղասպանության ճանաչման, Հայ Դատի արդարացի լուծման և Թուրքիայից հայկական հողերի վերադարձի պահանջով զոհաբերեցին իրենց կյանքը:

Ազգ Իմ Փառապանծ

Հայաստան աշխարհ, դու մեր կարոտն ես՝ քո կյանքով անմահ. Քո ճամբան հնում արնոտ, քարոտ էր. դու ծաղկիր հիմա: Ուր լինենք հավետ քո հուր կարոտը տունն է հայրենի, Մաշտոցի հզոր լեզուն վառ հույսն է ամեն մի հայի: Փառքդ թռչում է, երգդ կանչում է, հողդ դարձրել ես ծով գանձ. Սիրտդ կայտառ է, միտքդ պայծառ է, ազգ իմ Read More …

Հով Արեք Սարեր

Հով արեք, սարեր ջան, հով արեք, Իմ դարդին դարման արեք։ Սարերը հով չեն անում, Իմ դարդին դարման անում։ Ամպեր, ամպեր, մի քիչ զով արեք, Վարար անձրև թափեք, ծով արեք, Գեշ մարդու օր-արևը Սև հողի տակով արեք: Հով արեք, ամպեր ջան, հով արեք, Իմ դարդին դարման արեք։ Ամպերը հով չեն անում, Իմ դարդին դարման անում։ Սարեր, Read More …

«Այլեւս ամչցէ՛ք…» Գրուած 29 սեպտեմբեր 2009-ին (բայց մինչ օրս ուժի մէջ)

Այլեւս ամչցէ՛ք… Այո ժողովուրդ, բառին բուն իմաստով՝ թող ամչնան: Թող ամչնան, որովհետեւ իրենք՝ աշխարհասփիւռ հայութեան յոյսն ու ապաւէնը հանդիսանալու կոչուած Հայաստանի այսօրուան իշխանութիւնները, նոյնիսկ եթէ անգիտակցաբար, բայց փաստօրէ՛ն կը նպաստեն Թուրքիոյ հակահայ քաղաքականութեան եւ անոր աջակից կ’ըլլան:

Նամակ կամ Զինվորի երգը

Արևն արդեն մոտեցել էր մայրամուտին, Հրետանու ձայնը լսվում էր հեռվում, Ու միայն վերքերը վիրավոր հողի, Հուշում էին, որ դեռ պատերազմ էր գնում: Խրամատի մեջ մի պատանի զինվոր, Կարոտով նամակ էր գրում, Նա հիշում էր տունը հայրենի, Ծվարած հայոց լեռներում: Մի լացիր իմ մայրիկ, Սպասիր ինձ և ես կգամ, Ես քեզ շատ եմ սիրում, Կարոտել եմ Read More …

Ձախորդ Օրերը

Ձախորդ Օրերը Ձախորդ օրերը ձմռան նման կուգան ու կերթան, Վհատելու չէ, վերջ կունենան, կուգան ու կերթան. Դառն ցավերը մարդու վերա չեն մնա երկար, Որպես հաճախորդ շարվեշարան կուգան ու կերթան։ Փորձանք, հալածանք և նեղություն ազգերի գլխից Ինչպես ճանապարհի քարավան կուգան ու կերթան, Աշխարհը բուրաստան է հատուկ, մարդիկը ծաղիկ, Ո~րքան մանուշակ, վարդ բալասան կուգան ու կերթան։ Ոչ Read More …