ՍԱՍՈՒՆՑԻ ԼԵՒՈՆ

ՍԱՍՈՒՆՑԻ ԼԵՒՈՆ Սասնոյ գաւառում ծնաւ մի մանուկ, Անունն էր Լեւոն, ինքն էր քաջ կտրիճ, Նա դեռ չհասած պատանեկութեան՝ Յանձն առաւ զոհուիլ ի սէր ազգութեան: Վրիժառու լինել ուզեց իր նախնեաց, Լեցնել կարօտը իր փափաքաց: Բիւրակնեան լերանց ստորոտն իջան, Այնտեղ կանգ առին մի քիչ քնացան: Յանկարծ արթնցան՝ մօտ էր կէսօրին՝ Բարբարոս քրտեր վերեւից տեսան, Ընկե՛րք, գոչեցին, Լեւոն Read More …

ԵՐԳ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ եւ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՀԱՅԱՍՏԱՆ

ԵՐԳ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ Ամբողջ մարդկության մտքից թև առավ, Երբ խաղաղության աղավնին թռավ, Խավարին ճնշող վառ արև դառավ, Շողաց լույսերով, խրախույսներով, Անզոր անճարին լցրեց հույսերով։ Այս կոչն է հատուկ ազգերին համայն, Ողջ աշխարհով մեկ տվին սիրտ ու ձայն, Էս երկրի վրա ընդարձակ ու լայն Թող ծաղկի բարով հաշտության սիրով, Թող ապրեն մարդիկ խաղաղ, անխռով։ Կռվում քանդվողը մեռնողի Read More …

ՌԱԶՄԱԿՈՉ

Այս հո՛ղը, այս Երկիր Նաիրի՛ն, Որ դարեր տանջվա՛ծ է եղել. Որ հազիվ մի քանի տարի, Մոռացե՜լ էր կռիվ ու եղեռն. Մեր փոքրի՛կ, հանճարե՜ղ այս հողը Անդունդի առա՛ջ է կրկին. – Պաշտպանի՛ր անցյալի կոթողը, ալիքը կերտողին փրկի՛ր: Այս հո՛ղը, որ և հի՛ն, և նո՛ր է, Մանու՜կ է Միության գրկում, – Պաշտպանի՛ր քո կրծքով դու մորը, Որ Read More …

Բաբգէն Սիւնիի Երգը

Բաբգէն Սիւնիի Երգը Պանք Օթոման գրաւած է Դաշնակցական կոմիտէն, Նրա մէջը լեցուցած է Պայթիչ,խորտակիչ ռումբով։ Ամէն հայ քաջ սպասում էր Այն սիրելի րոպէին, Թէ ե՞՚րբ պիտի նետուի ռումբը Որ խորտակուի թշնամին։ Ահա ինկաւ պատուհանէն, Մի կլորիկ ղումպարա, Հոն սարսեցաւ Սուլթան Համիտ Եւ իր վատ Իզզէթ փաշան։ Երբ այս լուրը Համիտ լսեց Քովը կանչեց Նազըմը, Գնա՛ Read More …

Կոյր Աշուղը

Խօսք՝ Աւետիս Ահարոնեան Սեւ խաւարը իմ ընկերն է անբաժան, Ես չգիտեմ, ի՞նչ ասել է պայծառ օր, Բայց այսօրուայ խաւարն է խոր, հոգեհան, Դիակները փսփսում են ահաւոր Եւ պատմում են իրենց ցաւերն անպատում, Որից Աստուած գուցէ դողայ երկնքում։ Հին դարերից ցաւեր շալկած յամրօրէն, Հառաչելով անցաք արեան ծովերով, Համբերութեան դասեր առիք լեռներէն… Քնէ՛ք այժմ բոցով, ցաւով, վէրքերով, Read More …

Ղարաբաղ

Դուք լեռներ հայոց` բարձր և վսեմ, Մենք ձեզ ենք կանչում բոլորս միաձայն, Ու որպես պատնեշ հայոց ազգության, Դուք լեռներ հայոց, եղեք մեզ պաշտպան: Ոտքի են կանգնել ջահել և ահել, Ձեռք-ձեռքի բռնած` պարիսպ են կազմել: Հայոց մարտիկներ, ձեր հոգուն մատաղ, Արցախին լինեք դուք միշտ պահապան: Ղարաբաղ, մեր կյանքի վառ գարուն, Ղարաբաղ, մեր ազգի սրբություն, Ղարաբաղ, դու Read More …

Լեմականներ

Հերոս տղաք ԼԵՄ-ական Տեսաք արեան սեւ ճամբան, Ի սէր ազգի փրկութեան Մահէն երբեք չվախցաք: կրկ. – ԼԵՄ-ականներ քաջարի Եղաք բանակ ֆետայի,            Զէն ի ձեռին միշտ արթուն,            Հայու պատիւ փրկելու: Մարտերու մէջ ռմբակոծ, Պաշտպանեցիք տուն, դպրոց, Եռագոյնով լոկ զինուած, Ձեզ կը պահէր Տէր Աստուած: ՀՅԴ-ի կուռ շարքին Հաւատարիմ ընկերներ, Ժողովուրդին յոյս տուիք Քաջի սրտով Read More …

Մենք Անկեղծ Զինուոր Ենք

Մենք անկեղծ զինուոր ենք,առանց ի վիճակ, Ուխտել ենք ծառայել երկար ժամանակ. Պարսկաստանի խորքից եկել է նամակ, Գնում ենք բարով,կ՝ուշանանք տարով, Արիւն,սուր ու հուր,պատերազմի դաշտ կը սպասեն մեզի։ Դուշմանը մեզ տուեց ջան ֆետա անուն, Այդ անուան համաձայն տեսաւ զօրութիւն, Մենք չենք ուզեր ազատ կամքի բռնութուն, Ուխտել ենք կռուիլ, այդ սիրով մեռնիլ, Համոզուած ենք,որ միայն զէնքով կայ Read More …

Վիգէն Զաքարեանի Յիշատակին

Վիգէն զրահ մեր պայքարի, Հերոս մարտիկ հայ Արցախի, Անսակարկ կեանքդ ազգին համար, Հայրենիքի սիրոյն նուիրաբար։ Յիշատակդ, Վիգէ՛ն, մնայ յաւիտեան, Արցախեան լոյս անշէջ անմար, Սերունդներու վեհ մեր հայութեան, Դառնայ սուրբ նշխար հաղորդութեան։ Հայու բոցերէն վեր բարձրագար, Զէն է ձեռիդ խոյացար հերոսաբար, Նուիրական արիւնով անմահական, Միացար փաղանգին ֆիտայական։

Պետօ Ղեւոնդեանի Յիշատակին

Մեծ մռովից մինչ Հորադիզ Փառքի ճամբայ ես անցել Ու այդ ճամբին քո համբավից Մեր ցորերն են թնդացել։(Կրկներգ) Հրամանատար անվախ ընկեր Դաշնակցական քաջ զինուոր Քո քաջ բազկի հուժկու զարկից թուրքն էր ընկնում ամէն օր։ Դէպ Օմար սար դէպ մեծ Ջամբազ Դէպի կարօտ սուրբ երդում Ուր Օմարում յաղթած վայրում Լոյսէ խաչն է իր կերտում։ (Կրկներգ) Հրամանատար… Զինուորն Read More …