1983 թվականի հուլսի 27ին հինգ հայ երիտասարդներ՝ Սարգիս Աբրահամյանը, Վաչե Դաղլյանը, Սիմոն Եահնյանը, Սեդրակ Աճեմյանը և Արա Քրճշյանը՝ Հայ Յեղափոխական Բանակի մարտիկները, Ցեղասպանության ճանաչման, Հայ Դատի արդարացի լուծման և Թուրքիայից հայկական հողերի վերադարձի պահանջով զոհաբերեցին իրենց կյանքը:
29 տարի անց, ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միությունը վերարժևորում, հիշում և խոնարհվում է հինգ հայորդիների անմար հիշատակի առջև…
Հուլսի 27-ին ժամը 19.00-ին Երևանի Կոմիտասի արձանին հարակից այգում տեղի կունենա հարգանքի հուշ-երեկո, ցուցահանդես, օրվան նվիրված ֆիլմի ցուցադրություն և հայրենասիրական երգերի համերգ: Կեցցե ազատատենչ հայ ժողովուրդը, Կեցցե հայ հեղափոխությունը…
Հայաստանի Երիտասարդական Միություն