Ելէք հայեր
Ելէք հայեր, ելէք, ելէք պայքարի,
Ելէք որ մեր գոյութիւն չխաւարի,
Եւ Հայաստան ամուր բռնի Արցախին,
Որ թուրք ցեղը չմորթի քո զաւակին։
Գողանում են մեր պատմութիւն, մշակոյթ,
Ուզում են յաւէտ ջնջել հայ ժողովուրդ,
Թէ չփրկենք մենք Արցախին, մենք չկանք,
Մեր լինելն ու չլինելը ցոյց պիտ՚ տանք։
Յետադաաարձի կամուրջները այրել են,
Եկէք երդուենք ազգի համար պիտ՚ մեռնենք,
Արցախ մեռնեմ քո պայքարի ճշդութեան,
Ամուր կանգնիր, ամուր կանգնիր, մենք կու գանք։
Չվախենաք, չվախենաք դուք հայեր
Անդրանիկի քաջ Սերոբի յետնորդներ,
Էսօր՝ Արցախ, վաղը՝ Վանը պիտ՚ առնենք,
Որ որպէս ազգ մեզ հետ էլ հաշուի նստեն։
ImArmenian.Com Team