«Եկեք մի կողմ դնենք բոլոր ռոմանտիկ զգացումները: Վերջ: Դրա ժամանակը անցել է : Հայրենքիը պարպվում է :» Կարո Քեբաբջյան

Garo-KebabjianԱրցախյան պատերազմի հաղթանակը պետք է օրինակ լինի մեզ, որ հողը պետք է պաշտպանենք զենքը ձեռքներիս: Եթե դու տկար ես, ապա քեզ կխփեն, կոչնչացնեն,-karabakh-life.am-ի հետ զրույցում ասել է Մերձավոր Արևելքում Արցախի ներկայացուցիչ Կարո Քեբաբջյանը, ով այս անգամ ԱՐցախում է՝ կիսելու Եռատոնի բերկրանքը:

Քեսաբի մասին սկսել են խոսել բոլորը, բայց պետք է հասկանան, որ հայը օտար ափերում միշտ ենթակա է կոտորածի, կորցնելու, ջարդվելու, տեղահան լինելու: Արցախը պետք է օրիակ լինի, մայիսի 9-ը ավելի մեծ իմաստ պետք է ստանա, այն պետք է մեզ հուշի՝ հայեր, միացեք, կազմակերպված եղեք, հզոր բանակ ունեցեք, խելահաս երիտասարդություն, որ պիտի ալեկոծ քաղաքականության մեջ ժողովրդին կարողանա փրկե փոթորիկներից,,-ասում է բարերար, Հայ սև գոտիների միության հիմնադիր, արևելյան մարտարվեստների վարպետ Կարո Քեբաբջյանը:

-Դուք բավականին լավ եք ծանոթ Արցախի կյանքին: Ձեր կարծիքով, որտե՞ղ են բացթողումները

Մենք չենք անում այն, ինչ պետք է անենք, ինչ կարող ենք անել: Երբ դուք հարցրիք այս պահին այստեղ գտնվելու ապրումներիս մասին, պիտի ասեմ. ես այստեղ եմ՝ ուրախ չեմ, Հայաստանում եմ ՝ ուրախ չեմ, սփյուռքում եմ՝ ուրախ չեմ: Ուրախ չեմ: Ոչ՝ ուրախ չեմ: Սուտ չխոսենք, ասելով, որ ամեն բան լավ է: Վարդագույն բան չկա: Պետք է վարդագույն բան անեն, որ այսօր մենք ուրախանանք: Այո, երբ տեսնում եմ , որ փոքր երեխան զինվորական իր չափսի հագուստով իր տատիկի հետ եկել է ու ծաղիկ է դնում նահատակի շիրիմին, դա ապրումներ է առաջացնում, բայց դա ռոմանտիկա է: Բայց, եկեք մի կողմ դնենք բոլոր ռոմանտիկ զգացումները: Վերջ: ԴՐա ժամանակը անցել է : Հայրենքիը պարպվում է : Պետք է ժողովրդի վիճակին նայենք: Բավ է: Չգիտեմ ինչ պիտի անենք հիմա: Տոն օր է , չեմ ուզում խնդիրներից խոսել, տրամադրություն փչացնել, բայց մենք չենք անում այն, ինչ որ պետք է:
Հայրենիքն էլ մեր մարմինն է: Երբ մենք հոգ ենք տանում մեր մարմնի մասին, ուզում ենք լավ հագուստ հագնենք, շքեղ ավտոմեքենա քշենք, պետք է, որ մտածենք, որ դա իրավունք ունենք, երբ մեր ժողովուրդը ապրում է հանգիստ, երբ ժողովուրդը իր քրտինքով կարող է իր երեխային պահել: Վերջ: Մնացածը մեղք է :
Խնդիրների մասին չեմ ուզում խոսել: Ես չէ, որ պիտի ասեմ: Ամենափոքր երեխան էլ մտածել գիտե, և , կարող է բացատրել:

Այնուհանդերձ,  բավականին հուզված եք, կարելի է ասել, վրդովված: Ի՞նչն է, հատկապես, Ձեզ այդպես ալեկոծում:

Գիտեք, եթե ես խոսեմ,   պիտի ասեն՝ սփյուռիքց եկել – խոսում է: Հայրենիք գալը մեր կողմից մի փոքրիկ զոհողություն է: Պարզ բան ասեմ. Իմ տղան , որ Ֆրանսիայի քաղաքացիություն ունի, ավարտեց համալասարանը և անցյալ ամիս եկավ Հայաստան ապրելու:
Ասեցի ՝ տղա ջան, ինչո՞ւ ես գալիս Հայաստան:
Պաասխանեց՝ հայրիկ , ես քո ճամփան կուզեմ :
Ե ս իմ տղային չասեցի, թե Հայաստան գալով ապագա չես ունենա, այլ ասել եմ՝ ապրես տղաս: Գնա, ճիշտ ես որոշել, բայց գիտեմ,  որ փողեր կկորցնե, դե,գոնե Հայաստանի մեջ կկորցնե:
Հիմա, ինքը եկել է և հայրենիքում ապրում է  Բայց վտանգը այն է, որ իր երեխայի երեխան, մի 50 տարի հետո, մեր հայրենակիցների զավակները կգա՞ն Հայրենիք ապրելու :
Մենք արդեն իսկ պետք է ահազանգենք: Մենք պետք է արագ զինվորական վիճակի անցնենք թե տնտեսության , թե քաղաքականության մեջ: Մենք իրավունք ու ժամանակ չունենք Ամերիկայի նման 100 տարվա մեջ երկիր դառնալու, այլ 10 տարում պետք է կարողանանք առաջ անցնել: Մեր ժողովուրդը պետք է շատ արագ կազմակերպվի, որ մարաթոնը կարողանանք շարունակել:

Source: http://karabakh-life.am

Comments

comments