Լեռնային Ղարաբաղի հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում մայիսի 9-ին զինվորական շքերթ կանցկացվի` նվիրված Շուշիի ազատագրմանը եւ ԼՂՀ պաշտպանության բանակի կազմավորման 20-ամյակին:
Զինվորական շքերթին կմասնակցեն հետեւակի, զրահատանկային զորքերի, հակաօդային պաշտպանության, հրետանային ստորաբաժանումները: Շքերթն իր մասշտաբներով եւ հանդիսավորությամբ խոստանում է աննախադեպ լինել:
Source: artsakhnews.am