ՍԱՐԻ ՍԻՐՈՒՆ ՅԱՐ

hamshen armenian

ՍԱՐԻ ՍԻՐՈՒՆ ՅԱՐ

Հազար նազով յար, հովերի հետ եկ,
Ծաղիկ փնջելով` սարվորի հետ եկ,
Սև ձիուս վրա, ձեր գյուղն եմ եկել,
Դուռդ փակ տեսել` մոլոր մնացել:

Սարի սիրուն յար, սարի մեխակ բեր,
Ա՜խ, չէ, ի՞նչ մեխակ, սիրո կրակ բեր:

Հազար մի ծաղկի մեջ ես մեծացել,
Ծաղկանց ցոլերով մազերդ թացել,
Մազերիդ բույրը հեռվից է գալիս,
Զեփյուռը բերում սրտիս է տալիս:

Երբ քո հայացքը երկնին ես հառում,
Վառ աստղերն ասես նոր լույս են առնում,
Քո ձայնն են առնում հավք ու հովերը`
Ա՜խ, ե՞րբ կառնեմ ես քո մատաղ սերը:

Սարից է գալիս, էս առվի ջուրը,
Բերում է, յար, քո բույրն ու համբույրը:
Աշո՛տ, թե կարաս քո երգ ու հանգով
Յարիդ կախարդիր, թող տուն գա հանդով:

Comments

comments