Փողին
Ինձ չի՛ շլացնի քո փառքն երբեք,
Ո՜վ փող, անիրաւ, մարդկանց թշնամին,
Հերիք, որքան մենք քեզանով արբենք
ու խորամանկիդ դառնանք պաշտելի:
Հերիք, որքան դու խեղդես մեր հոգում
Մարդասիրութեան զգացումը վէս,
Երդում եմ տալիս ես այս իմ երգում
Մարդիկ առամց քեզ ազնիւ են ու հեզ:
Դարերից ի վեր, քո պիղծ ծնունդից
Լացել է մարդը կարիքից քո սեւ,
Եւ ամբողջ կեանքում իր արիւն սրտից
Մերթ անիծել է ու մերթ փառք ասել:
Դարեր շարունակ քո սեւ ծնունդից
Որքա՜ն երջանիկ տմեր ես քանդել.
Որքա՜ն անճարներ սովից ու տարտից
Ահով եկել են, լացով գնացել:
Որքա՜ն անլեզու մանուկներ չքնաղ
Որբ են մնացել ու փողոց նետուել,
Որքա՜ն աղքատներ մայթերումը պաղ
Յրտից ու սովից մահին պարտուել:
Ու որքա՜ն ազնիւ կոյսեր են ծախուել.
Քի անարժան, պիղծ, սեւ փառքիդ գնով,
Որքա՜ն դաւաճան փշեր են ծաղկել,
Ու պոռնկութիւն լցրել աշխարհով:
Խօսք՝ Տիգրանի
Երաժշ՝ Զարէհ Քեշիշեանի